կարևոր
61879 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-17 18:23
Հասարակություն Մշակույթ

Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղում նորոգվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին. միացե´ք նախաձեռնությանը. պատգամավոր

Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղում նորոգվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին. միացե´ք նախաձեռնությանը. պատգամավոր

«Սուրբ Աբգար Նախավկա» զարգացման բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու նորոգման աշխատանքները։

Սա նաև գործընկերոջս որդու՝ 44-օրյա պատերազմի մասնակից Աբգար Նազարյանի երազանքն էր։

Եկեղեցուն կից գործելու են մշտական խմբակներ Կիրանցի և հարակից գյուղերի երեխաների համար:

Սիրով միանում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցին վերականգնելու նախաձեռնությանը՝ իմ ներդրումն ունենալով այս հայրենանվեր գործում։

Սիրելի հայրենակիցներ, Դուք ևս կարող եք ունենալ Ձեր մասնակցությունը՝ փոխանցում կատարելով «Սուրբ Աբգար Նախավկա» զարգացման բարեգործական հիմնադրամի հետեւյալ հաշվեհամարներին՝

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

Դրամային հաշվեհամար՝ 220613350028000

USD 220613350010001

EUR 220613350010002

RUR 220613350010958

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ