|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են օրակարգային հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ:
«Նախարարները քննարկել են օրակարգային որոշ հարցեր, ինչպես նաև անդրադարձել առանցքային միջազգային խնդիրներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Մինսկի խմբի որոշած «Նորմանդական ձևաչափի» հարցին: Նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով գերմանացի նախարարի` որպես ԵԱՀԿ համանախագահող Երևան և Բաքու այցի արդյունքները»,-ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: