Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ արձանագրել, որ հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քսանհինգ տարին երկու ժողովուրդների դարավոր պատմության համար ընդամենը ակնթարթ է, սակայն իր անկախությունը վերագտած Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է մի ողջ ժամանակաշրջան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն փուլ: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրա հիման վրա կշարունակեն կառուցվել ու հարստանալ հայ-գերմանական բազմաշերտ կապերը:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ուղերձում ընդգծել է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում զարգացել է կապերի բավական հագեցած համակարգ, և մեր միջև առկա է սերտ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի ցանկությունը՝ նոր հիմքի վրա դնելու ԵՄ հետ հարաբերությունները և ընդլայնելու դրանք: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան կշարունակի աշխատել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և աջակցել եռանախագահներին: Շտայնմայերը հույս է հայտնել, որ երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: