|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը մեծ սխալ գործեցին, երբ 2009 թվականին` հայ-թուրքական հարաբերություններում նկատվող ակտիվ մերձեցման ժամանակաշրջանում, այդ գործընթացը պոկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից: Այդ մասին, ըստ APA գործակալության, «ԵՄ-Ադրբեջան. անվտանգություն եւ ինտեգրում» համաժողովում ելույթ ունենալով` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են, եւ դրանք չի կարելի է միմյանցից անջատ դիտարկել»,- նշել է նա:
Ըստ Բրայզայի` Երեւանում պետք է հասկանան, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը կհանգեցնի Թուրքիայի հետ դիրքորոշումների մերձեցման: Իսկ հիմնահարցի լուծման համար, ըստ նրա, անհրաժեշտ է երկու երկրների նախագահների կամքը: