|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի և Ալիևը պահվի վերահսկողության տակ:
Նվազագույնը՝ խնդրում որոշակի դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:
Օգոստոսիկ կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում:
«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիևը՝ խոսլով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է»,-ասաց ԱԳՆ մեր զրույցակիցը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: