կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-26 12:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ստոպ կադրն անողն ու տարածողը անկասկած անառակի լակոտ են․ Մեսրոպ Եսայանի պարզաբանումը

Մեսրոպ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն։

2018-ին Կառավարության անդամների երդման արարողության ժամանակ Արծվիկ Մինասյանը, արտասանելով երդման տեքստը, իր կողմից հավելում է՝ առաջն Աստված և արարողակարգի համաձայն մոտենում է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորանք ստանալու։ Մոտենալուն պես Արմեն Սարգսյանը «Առաջն Աստված» արտահայտությունը նկատի ունենալով, ասում է՝ լավն էր, իր հերթին Նիկոլ Փաշինյանը՝ երևի երդման տեքստը փոխենք։ Փաշինյանի արտահայտությունից հետո Արծվիկ Մինասյանը թեքում է գլուխը՝ տեսախցիկներից ծիծաղը թաքցնելու, ու ինչ որ անառակի լակոտ ստոպ կադր է անում Մինասյանի գլուխը թեքելու պահը և սկսում է այդպես տարածել՝ իբր Մինասյանը խոնարհվում է Փաշինյանին։

Այսօր այդ ստոպ կադրը սկսում են ակտիվ տարածել Հրայր Թովմասյանի հակառակորդները՝ իբր ստոպ կադրում Թովմասյանն է, որ խոնարհվում է Փաշինյանի առջև, Թովմասյանի պաշտպաններն էլ հակադարձում են, որ Թովմասյանը չէ՝ Մինասյանն է։

Այս ստոպ կադրն անողն ու երկրորդ անգամ Հրայր Թովմասյանի անունով տարածողը անկասկած անառակի լակոտ են։ Իսկ ովքեր գրում են, որ Թովմասյանը չէ՝ Մինասյանն է՝ կուլ են տվել խայծը ստոպ կադրը անող անառակի լակոտի»։

Նույն թեմայով գրառում է արել նաև Արծրուն  Պեպանյանը․

"Այս տեսանյութից, որտեղ նախարարները /նախարարները/ երդում են տալիս, մի կադր են առանձնացրել, գրել, իբր թե Թովմասյանն է այնտեղ պատկերված, ու իբր խոնարհվում է վարչապետին: Ու մի խինդ, մի ուրախություն...
Հետո էլ օխլոս բառից նեղանում են..."։