կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 23:57
Քաղաքական

Ստոպ, ընկեր ջան, տեսնու՞մ ես, կյանքն ինչ բան է. Ա. Աշոտյանը՝ Ն. Փաշինյանին

Ստոպ, ընկեր ջան, տեսնու՞մ ես, կյանքն ինչ բան է. Ա. Աշոտյանը՝ Ն. Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Փաշինյանն ասում է. «Մեր սխալը հետևյալն է․ գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին»։

Ստոպ, ընկեր ջան։

Տեսնու՞մ ես, կյանքն ինչ բան է։

Երկու տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին:

Բայց չէ, մարդիկ քեզ հավատացին ու սարքեցին վարչապետ։

Ուստի հիմա շատ անազնիվ է քո կողմից այդ նույն մարդկանց վրա նույն հարցով մուննաթ գալը»։