Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնել ենք, որ այսօր Մատաղիսում՝ գետի մեջ, հայտնաբերել են մայիսի 8-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհված 3-րդ զինծառայողի՝ Ռուբեն Մանացականյանի դին: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ռուբենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր:
Նա գյուղում ապրում էր ծնողների և եղբոր հետ: Ռուբենը 10 ամսվա ծառայող էր: Նախքան բանակ զորակոչվելը` Ռուբենը սովորում էր ԴՕՍԱԱՖ-ում: Նրա 19 տարեկանը լրանալու էր օգոստոսին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 8-ին հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Նրանք Երևանից էին: