կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 13:27
Քաղաքական

Ադրբեջանցիներն սկզբում հոխորտում են, հետո` փիսիկի պես անում են` ինչ պետք է. ՀՀԿ-ական

Ադրբեջանցիներն սկզբում հոխորտում են, հետո` փիսիկի պես անում են` ինչ պետք է. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած` Արևելյան գործընկերության գագաթաժողովը, նշեց, որ այն Հայաստանի համար կարևոր նշանակություն ուներ:

 

«Հայաստանը պետք է առաջնորդվի այն սկզբունքով, որ մեզ համար ձեռնտու իրավիճակ ստեղծվի գործընկերային հարաբերությունների պարագայում: ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը դրա օրինակն է: Նույնիսկ, եթե սանկցիաներն էլ հաշվի առնենք, միևնույն է, էլի պահպանվել է համագործակցությունը, էլ չասենք, որ, ասենք, Ղազախստանի կամ նույն Հայաստանի հետ որևէ խնդիր ու սահմանափակում չկա տնտեսության վերաբերյալ: Ինձ թվում է, որ ավելի շատ ապագա փաստաթղթերը, որոնք կպատրաստվեն Հայաստանի հետ համագործակցության, ավելի շատ կվերաբերեն քաղաքական համակարգի փոփոխություններին: Քաղաքական ասելով` նկատի ունեմ նաև հումանիտար ոլորտը` մարդու իրավունքներ, դատաիրավական համակարգ, բարեփոխումներ, կոռուպցիայի կանխարգելում»,- ասաց Դավթյանը:

 

Նրա կարծիքով`այս ամենն այն է, ինչին Հայաստանը ձգտում է:

 

«Սա ամենևին չի նշանակում, որ տնտեսական առումով ևս մենք ամենասերտ համագործակցությունը չպետք է շարունակենք ԵՄ-ի հետ: ԵՄ անդամ երկրներներն էլ պետք շարունակեն խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Սրանից, բնականաբար, Հայաստանը կշահի, կշահի նաև Եվրամիությունը, որովհետև Հայաստանի հաջողված փորձը կարող է օրինակ լինել նույն Եվրատնտեսական միության այլ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի համար: Կարծում եմ, որ իրականում շատ կարևոր էր այս գագաթաժողովը»,- ընգծեց պատգամավորը:

 

Նա անդրադարձավ նաև այդ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանի պահվածքին: «Մեր հարևան Ադրբեջանն անընդհատ փորձում էր խնդիրներ առաջացնել: Ալիևի պահվածքը բնորոշ էր միայն վախկոտին: Նրանց հատուկ է` մի բան ասել, հետո հրաժարվել ասածից: Սկզբից հոխորտում են, հետո` փիսիկի պես անում են այն, ինչը պահանջվում էր անել»,- ընդգծեց ՀՀԿ-ականը: