|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր լրագրողների հետ կրկին հանդիպեց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Ամփոփելով Էջմիածնում տեղի ունեցած միջոցառումը` Սուրբ պատարագը, նա նշեց, որ այն էկումենիկ իրողության գագաթնակետն էր, որի ժամանակ կարևոր` տիեզերական պահեր եղան: Մասնավորապես բնութագրական էր Պապի կողմից հնչեցրած վերջին խոսքն ուղղված Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` «խնդրում եմ օրհնել ինձ, Կաթողիկե եկեղեցին, մեր միասնական ուղին»:
«Իսկապես, մեծ քայլ էր միասին աղոթելը, մեր փորձառությունը հայ առաքելական եկեղեցու հետ կիսելը»,- նշեց Ֆեդերիկո Լոմբարդին:
Նրա խոսքով` արդեն պատրաստ է համատեղ հայտարարությունը, որը կարվի Հայաստանի ու Վատիկանի կողմից:
Լրագրողների այն հարցին, թե ինչն է զարմացրել կամ զայրացրել Պապին Հայաստանում, Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ պապի համար որևէ բան խնդրահարույց չի եղել: Նա ամեն տեղ գրկաբաց էր ընդունվում հայ ժողովրդի կողմից, Հայ առաքելական եկեղեցու կողմից:
«Նա այստեղ հյուր է, նա միշտ գտնվել է կաթողիկոսի տանը ու իրեն զգում է ինչպես սեփական տանը: Ամեն ինչ շատ լավ էր: Հայ առաքելական եկեղեցու հետ հանդիպումներում խնդիր բնավ չկար»,- ասաց նա: