Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արդյո՞ք հրավիրվել է ՀՀ արտգործնախարարություն այն արտահայտության համար, որ ճապոնացիները չինացիների և կորեացիների սինթեզ են. ըստ Yerkir.am-ի՝ այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին մամուլի ասուլիսում։
Լրագրողներին նաև հետաքրքրեց՝ ՀՀ արտգործնախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում՝ դասընթացներ, մաստեր կլասներ, մեր իշխանության ներկայացուցիչների համար, որպեսզի նրանց հայտարարությունները միջպետական սկանդալների պատճառ չդառնան, օրինակ՝ ԱԺ ամբիոնից հնչած՝ մեր հարևան Իրանը ավտորիտար երկիր է, կամ՝ առողջապահության նախարարի պնդումը, թե Վրաստանում կորոնամահերի փոքր թիվը պայմանավորված է ընդամենը երջանիկ պատահականությամբ։
Աննա Նաղդալյանը նախ ասաց, որ Զարեհ Սինանյանը կառավարության մաս է, ինչպես ԱԳՆ-ն, և կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մյուս անդամի մոտ։
Բացի դրանից, նրա խոսքով, ԱԳՆ-ն հատուկ փաստաթուղթ է ընդունել, որով պարտավորվում է արտաքին քաղաքական ոլորտում աջակցություն տրամադրել բոլոր գերատեսչություններին։
«Իսկ ինչ վերաբերում է պրն Սինանյանի հայտարարությանը, մենք դա դիտարկում ենք որպես իր կողմից արված անձնական հայտարարություն»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ նախարար Մնացականյանի և Սինանյանի միջև շփումներն ամենօրյա են, բայց այդ հարցին անդրադարձ արվել է, թե՝ ոչ, չգիտի։
Մանրամասն՝ տեսանյութում: