Սոմալիում հյուրանոցի վրա իսլամիստների հարձակման հետեւանքով զոհերի թիվն ավելացել է
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ` Naso Hablod հյուրանոցի վրա «Աշ Շաբաբ»-ի գրոհայինների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի. կան տասնյակ վիրավորներ: Նշվում է, որ մահապարտներից մեկը իրեն պայթեցրել է հյուրանոցի մուտքի մոտ, ինչից հետո մյուսները ներխուժել են հյուրանոցի տարածք եւ պատանդներ վերցրել, հետո սկսել են անկանոն կրակ բացել հյուրանոցում գտնվողների վրա: