Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում գլխատված ուսուցիչը դարձել է ահաբեկչական ակտի զոհ: Տեղի ունեցածն «իսլամական ահաբեկչական հարձակում է եղել», հայտարարել է նախագահը: Ըստ նրա՝, ուսուցիչը սպանվել է, քանի որ «դասավանդում էր խոսքի ազատություն»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի մոտակայքում՝ Վալ դ’Ուազում, անհայտ անձը գլխատել է պատմական գիտությունների պրոֆեսոր Սեմյուել Պ-ին: Ոստիկանությունը սպանել է 18-ամյա ահաբեկչին, որը սպանության պահին գոռացել է՝ «Ալլահ աքբար»: Սպանության պատճառը եղել է այն, որ դասախոսը խոսքի ազատության թեման դասավանդելու ժամանակ ցուցադրել է Charlie Hebdo ամսագրում պատկերված՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:
Ըստ որոշ աղբյուրների՝ չարագործը ծնվել է Մոսկվայում, ազգությամբ չեչեն է:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանին այս կապակցությամբ դադարեցրել է իր այցը Մարոկկո և վերադարձել հայրենիք: