|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր «Արմենիա» ԲԿ-ում երկու օրական երեխա է մահացել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ կինը կեսարյան հատմամբ է ունեցել երեխային, որը կնոջ 4-րդ երեխան էր:
«Երեխայի մոտ անհասություն է եղել, բացի այդ` կնոջ մոտ առկա է եղել ներարգանդային ինֆեկցիա: Ինքներս ուղարկել ենք դատաբժշկական փորձաքննության, որից հետո միայն ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:
Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ ծննդկանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: