|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ»,-հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ արձագանքելով ծննդատանն օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։
Կենտրոնից մասնավորապես նշում են. «Ծննդկանն օրեր առաջ մարզային ծննդատնից ուղեգրվել է երրորդ կարգի ծննդատուն, որպես բարձր ռիսկի հղիություն։ Հղիների ախտաբանության բաժանմունքում կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները, սահմանվել է հսկողություն և բուժում, ախտորոշվել է 28 շաբաթական հղիություն՝ պտղի աճի հապաղումով (ինչը համապատասխանում է 22-23 շաբաթի), արգանդի 2 սպի, գեստացիոն հիպերտենզիա, պտղի պորտալարի զարկերակի դիաստոլիկ հետադարձ հոսք։ Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով էլ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում։
Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-նշել են հիվանդանոցից։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։