|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթ– ավտովթարի հետևանքով տուժած 20–ամյա տղան հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշենք, որ փետրվարի 22-ին Սևան-Երևան ավտոճանապարհին 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Մերսեդեսից» այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին։ Վրաերթից հետո ավտոքարշակը բախվել է «Մերսեդեսին»։
«Այսօր «Երևան բժշկագիտական կենտրոնից» ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ին գիտակցության չգալով մահացել է»,– գրում է կայքը։
Հավելենք, որ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։