|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «ԱԱՀ-ի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ տնտեսության մի շարք ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնք դրամաշնորհների տեսքով ցանկանում են աջակցություն ցուցաբերել, կամ բյուջետային ծրագրեր կան, որոնք դրամաշնորհներով են իրականացվում, հարկվում են ԱԱՀ-ով, ինչը խոչընդոտում է ծրագրերի արդյունավետությանը և ինտենսիվ ծրագրերի իրականացմանը: Առաջարկվում է ազատել ԱԱՀ-ից այդ բյուջետային դրամաշնորհային ծրագրերը:
Նախարարը շեշտեց, որ ոչ բոլոր գործարքներն են ազատվում ԱԱՀ-ից, այլ այն գործարքները, որոնք որակվել են որպես դրամաշնորհային և կառավարության մասնագիտական հանձնաժողովի կողմից արժանացել դրական եզրակացության: