Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր հարկային օրենսգրքի շուրջ հնչող քննադատություններին, ասաց, որ շուրջ 15 տարի է, ինչ խոսվում է նոր հարկային օրենսգիրք ունենալու մասին:
«Եթե նայեք արխիվները` իննսունականներից այդ հարցերը բարձրացրել են: Մենք պետք է ունենանք այնպիսի հարկային օրենսգիրք, որ պատասխաններ տա հարցերին, մի օրենսգիրք, որը երկու-երեք տարի փոփոխության չենթարկվի, որ հարկատուները կարողանան աշխատել: Հաճախակի փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ այսօր ներկայացված հարկային օրենսգիրքը մշակվել է շուրջ յոթ տարի, և իրենք քաղաքական ուժերին կոչ են արել առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել նախագծին, որից հետո բոլոր առաջարկությունները կքննարկեն: Պատգամավորը վստահեցրեց նաև, որ օրենսգիրքը խորհրդարանում դեռ լուրջ քննարկումներ է անցնելու. բոլոր շահագրգիռ մարմինների հետ քննարկում է լինելու, կազմակերպվելու են լսումներ, որից հետո է միայն դրվելու է վերջնական քվեարկության:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ նոր օրենսգիրքը կհանգեցնի կառավարություն-օլիգարխ հակասության, Բաղդասարյանը պատասխանեց, թե չի եղել մի հարկային օրենսգիրք, որը քննադատության արժանացած չլինի, բայց քննակումների արդյունքում հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի:
Դիտարկմանը` այսինքն՝ ՀՀԿ-ին կհաջողվի լռեցնել օլիգարխներին, արձագանքեց, որ լռեցնելու համար պետք չէ անհանգստանալ, պարզապես պետք է լսել մարդկանց առաջարկները և քննարկել: «Իհարկե, պետք է հաշվի նստենք մարդկանց հետ, լսենք նրանց առաջարկությունները, բայց ոչ թե առանձին ոլորտի հաջողություն տալով պետք է առաջնորդվենք, այլ` ընդհանուր տնտեսությանը»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: