Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով, սահմանել այդ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը:
Հանձնաժողովի գործառույթներից է ծրագրերն ԱԱՀ-ով հարկման տեսանկյունից որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը: Կարգի համաձայն՝ որպես արտոնյալ կարող են որակավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը:
Բիզնեսին աջակցելու որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ, ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Մեկ այլ որոշմամբ կապահովվի ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունն ու վերապահված գործառույթների իրականացումը: Հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ: