Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ խոսելով 4+4+4 ձևաչափի հանգուցալուծման մասին, որի արդյունքում իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսի հասան, ասաց, որ ինքնին այդ կոնսենսուսն աննախադեպ էր, երբ այնպիսի կարևորագույն փաստաթուղթ, ինչպիսին Ընտրական օրենսգիրքն էր, ընդունվում է կոնսենսուսի պայմաններում:
«Ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, որ, իսկապես, երկար տարիներ մենք պայքարում էինք, որ ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կնախատեսի բոլոր հարցերի լուծում` սկսած ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչև վստահության բարձրացման մեխանիզմների ներդրում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա լավ փորձ է՝ առաջ շարժվելու և այդ կարևոր փաստաթղթի իրագործումը կյանքի կոչելու համար :
Արմեն Ռուստամյանի կարծիքով` սա լավ նախադեպ է, երբ բոլոր կողմերը քաղաքական կամք դրսևորեցին` ասելու, որ պատրաստ են գնալ մեկը մյուսին ընդառաջ, կատարել քայլեր, որոնք կմեծացնեն ընտրությունների նկատմամբ վստահությունը:
«Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը կարևոր է, բայց բավարար չէ ընտրությունները բավարար մակարդակով անցկացնելու համար: Այն պետք է միս ու արյուն ստանա գործող անձանց մասնակցությամբ՝ ընտրական պրոցեսում ընգրկվելով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ֆորմատին մաս կազմող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չստորագրեցին, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ մի քանի կազմակերպությունները չէին կարող ներկայացնել ողջ քաղաքացիական հասարակության կարծիքը, ամեն դեպքում` նրանց կողմից բարձրացրած հարցերը նույնպես իրենց արտացոլումը գտան, այդ պատճառով հենց այդ ՀԿ-ների ներկայացուցիչները պետք է պատասխան տան, թե ինչու չստորագրեցին այդ փաստաթուղթը` չնայած դրական են համարել պրոցեսը:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա բաց փաստաթուղթ է, և ճիշտ կլինի, որ քաղհասարակության այլ ներկայացուցիչներ միանան դրան` մեծացնելով կոնսենսուսը:
«Գնահատում են ընդդիմության այն հատվածի քաղաքական կամքը, որոնք չգնացին ամեն ինչ կամ ոչինչ տարբերակով, որովհետև սովորաբար նման կարգախոսով առաջնորդվողները ստանում են ոչինչ: Ուստի կարևոր է զիջումների մշակույթ ունենալը, տարբերակել կարևորը երկրորդականից: Քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ դեռևս առաջնորդվում են ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությամբ, կառչում են երկրորդականից, որ հենց իրենց ուզած ձևակերպումը տեղ գտնի ԸՕ-ի մեջ: ՄԻնչդեռ` նրանց հինգ առաջարկներից չորսը տեղ են գտել ԸՕ-ում»,- ասաց պատգամավորը: