կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 15:25
Քաղաքական

Քաղաքական կամքը պետք է լինի մի մեխանիզմ. Արծվիկ Մինասյան

Քաղաքական կամքը պետք է լինի մի մեխանիզմ. Արծվիկ Մինասյան

Անշուշտ, որևէ մեկը չի վիճարկում մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ավելին` այդ խնդիրներն այսօր հանգեցնում են նրան, որ հասարակությունը դժգոհ է ոչ միայն առօրյա սոցիալ-տնտեսական պայմաններից, այլև արդարադատության նկատմամբ վստահության, համարժեք պատասխանատվության նորմերի բացակայությունից: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավոր խոսքով՝ այսօր հասարակությունը հույսը դրել է ընտրությունների միջոցով քաղաքական մեծամասնությանը փոխելու վրա, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա անիրականանալի ցանկություն է, որովհետև միշտ դժգոհում ենք, քանի որ ընտրություններից հետո նույն պատկերն ենք տեսնում: «Մենք լիահույս ենք, որ սահմանադրական փոփոխություններն իրական ճանապահ են թե’ բարձրացված հարցերին լուծում տալու, թե’ որակապես նոր երկիր կառուցելու համար, որովհետև եթե մենք մարդու բոլոր իրավունքները կապում ենք գործող իշխանության կամքի հետ, մենք անպտուղ գործով ենք զբաղվելու»,- ասաց նա:

Մինասյանի համոզմամբ՝ քաղաքական կամքը պետք է լինի մի մեխանիզմ, որը պետք է ամրագրվի Մայր օրենքով և պարտադրի իշխանությանը շարժվել դրանով: