Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` մեր քաղաքական դաշտը բավականին հագեցած է, բայց, ամեն դեպքում, նա գնահատում է Վարդան Օսկանյանի անցած քաղաքական ճանապարհը և հաջողություն մաղթում նրան կուսակցություն ստեղծելու գործում:
«Երբ նոր քաղաքական ուժ է ստեղծվում, առաջին զգացումն այն է լինում, որ ուզում եմ հաջողություն մաղթել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտ հագեցած է քաղաքական գործիչներով, բայց ես գնահատում եմ պարոն Օսկանյանի անցած ճանապարհը: Նա իսկապես փորձառու քաղաքական գործիչ է և իր հիմնադրամով բավական լուրջ գործունեություն է ծավալում արդեն: Եթե ուզում է այլ ճանապարհով դրսևորվել, ես նրան միայն հաջողություն կարող եմ մաղթել, և ցանկացած ողջամիտ, տրամաբանական բանավեճ, օգտակար եմ համարում»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում: