|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ-ում աճում է աղքատության մակարդակը: Այդ մասին են վկայում Տնտեսության բարձրագույն դպրոցի կողմից անցկացված հարցման տվյալները. հայտնում է Росбалт.ру-ն:
Այսպես` սեպտեմբերին ռուսաստանցի ընտանիքների 23 տոկոսը գնահատել է իր նյութական վիճակը որպես վատ, ինչը 3 տոկոսով ավելի է, քան մայիսին: 17 տոկոսի փոխարեն այժմ բնակիչների 15 տոկոսն է իր նյութական վիճակը «լավ» գնահատում: Հարցվածների 29 տոկոսը, այսինքն` ամեն երրորդ ընտանիք, հայտարարել է, որ կարող է իրեն թույլ տալ գնել միայն սնունդ, իսկ հագուստի համար գումարը չի բավականացնում: Հարցվածների 8 տոկոսը հայտնել է, որ գումար չի բավականացնում անգամ սնունդ գնելու համար: Ամենածանր վիճակում են գյուղի բնակիչները. այստեղ հարցվածների 44 տոկոսը նշել է, որ գումար չունի սննդի համար: