|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ Ազգային ժողովի պատգամավորների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա՝ մինչ ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկվելը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հարկային նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների շուրջ ներկայացված առաջարկություններին, որոնց առնչությամբ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները և ներկայացված այն առաջարկությունների ընդունումը, որոնք կնպաստեն հարկային դաշտի բարելավմանը, բիզնեսի համար թափանցիկ, մրցակցային դաշտի ամրապնդմանը ու ներդրումային գրավչության բարձրացմանը: