կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 11:35
Մշակույթ

Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները հայտնի են

Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները հայտնի են

Երեկ ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները։ Նրանք են` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա),  Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։

Երկրորդ փուլի ելույթները տեղի կունենան հունիսի 11-ին և հունիսի 13-ին։ Իսկ արդեն հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը։

Մրցութային բոլոր ելույթներին առցանց կարելի է հետևել http://akhic.am/ կայքում։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։