կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 11:55
Մշակույթ

Հայտնի են ''Մանկական Եվրատեսիլի'' հայաստանյան ընտրական փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են ''Մանկական Եվրատեսիլի'' հայաստանյան ընտրական փուլ անցած մասնակիցների անունները

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: 

 

Առաջին ալիքի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

 

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

 

1.      Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)

2.      Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)

3.      Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- «Լուսավորական»  (քաղաք Ստեփանակերտ)

4.       Պետրոս Ղազարյան -«Դու-դու»  (12տարեկան, քաղաք Երևան)

5.      Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)

6.      Կարեն Օհանյան -«Share and Like»  (12տարեկան, քաղաք Երևան)

7.      Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)

8.      Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)

9.       Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)

10.  Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)

11.   Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)

12.  Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12տարեկան, քաղաք Իջևան)

 

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

 

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: