Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Իրանի հետ համագործակցության հեռանկարների մասին: Նրա խոսքով՝ ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ պատրաստ են Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար կատարել ներդրումներ` թե' տեխնիկական, թե' շինարարական: Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ է արվել, ո՞րն է լինելու գործնական պատասխանը, երբվանի՞ց են սկսելու ունենալ տարանցման այդ հնարավորությունները` կապված գազամուղի, նավթատարի և երկաթգծի հետ:
Հարցին պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ասելով, որ ստորագրվել են համաձայնագրեր, սակայն Հայաստանն էլ պետք է կարողանա իրականացնել այդ տրանզիտը Հայաստանի տարածքով: Իրանը խոստացել է տրամադրել մասնագետներ, նրանք արդեն հաջորդ ամիս կժամանեն Հայաստան, սակայն երկաթգծի աշխաըանքները սկսելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ են պետք: Նախարարը նշեց, որ երկու տարվա ընթացքում կունենանք Ագարակ-Սիսիան ճանապարհ, սկսվել է նաև Թալին-Գյումրի ճանապարհի կառուցումը, մնում է մի բաց հատված՝ Արտաշատ-Սիսիան ճանապարհը: