|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Նախագահը կարեւորել է հանրապետությունում եւ մայրաքաղաքում նախադպրոցական ցանցի ընդլայնումն ու զարգացումը, միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզների առկայությունը եւ երախտագիտություն հայտնել «Բեյզ Մեթըլս» ընկերությանը` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար:
Հիշեցնենք, որ այս ծրագիրը հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերության բարեգործական ծրագրերից մեկն է. 2003-2010թթ. ընկերությունը բարեգործական նպատակներով ծախսել է 973 միլիոն դրամ, որից միայն 310-312 մլն դրամը՝ 2010 թվականին։ Այսօր շուրջ 1200 աշխատող ունեցող ընկերությունը համարվում է Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն: