|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հունաստանում փախստականների թիվը մեկ օրում 5 հազարից հասել է 57 հազարի, երբ պաշտոնյաները ՄԱԿ-ի բնակարանային ծրագրի շրջանակներում հաշվարկ են սկսել. հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Հունաստանի միգրացիոն ծառայությունը նշում է, որ 5700-ը նախնական թիվն է. այդքան մարդ ՄԱԿ-ի կողմից վարձակալվող տներում է բնակվում:
Միգրանտների մեծ մասը չի նախատեսել մնալ ճգնաժամում գտնվող Հունաստանում, այն տարանցիկ կետ պետք է լիներ Թուրքիայից Եվրոպայի այլ երկրներ գնալու ճանապարհին, սակայն բալկանյան երկրները փակել են սահմանները փախստականների համար:
Թուրքիան, ԵՄ-ի հետ համաձայնագրի համաձայն, պետք է իր տարածք վերադարձներ ապօրինաբար Հունաստան հասած փախստականներին: Մինչ համաձայնագիրը` Թուրքիայից Հունաստան էր մուտք գործել մոտ 1 մլն միգրանտ: