|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Սաբահաթթին Զաիմ» համալսարանում՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ըստ Demokrathaber-ի՝ ելույթի ընթացքում հերքողական հայտարարություններից բացի, Էրդողանն սպառնալիքներ է հնչեցրել նաև իր երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների հասցեին:
Ինչպես օրեր առաջ Թուրքիայում արտահանողների մեջլիսի նիստում, այնպես էլ համալսարանի իր ելույթի ընթացքում Էրդողանը բացահայտորեն սպառնացել է հետ ուղարկել ՀՀ քաղաքացիներին:
«Թուրքիայում 100 հազար հայ է բնակվում, որոնց մի մասը մեր քաղաքացիներն են, մյուս մասը` ոչ: Մենք Հայաստանից եկածներին հյուրընկալում ենք այնպես, ինչպես Սիրիայից և Իրաքից եկածներին: Մի՞թե ներելի է այդ մարդկանց (գերմանացիների) արածը Թուրքիայի նման սիրալիր մոտեցում ցուցաբերող երկրի հանդեպ: Մենք կարող էինք այլ կերպ վարվել: Եթե մենք հայերի հանդեպ թշնամաբար տրամադրված երկիր լինեինք, բոլոր Թուրքիա եկածներին հետ կուղարկեինք Հայաստան»,- ասել է Էրդողանը:
Բացի այդ` նա կտրականապես ժխտել է հայկական եկեղեցիները քանդելու կամ բռնագրավելու փաստերը` ասելով, որ «իրենք վերադարձնում են հայկական գույքը»:
Հիշեցնենք, որ էրդողանը ՀՀ քաղաքացիներին սպառնացող հայտարարությամբ էր հանդես եկել նաև 2010 թվականին, երբ Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով բանաձևեր էր ընդունել: