|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որին մտահոգում է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերումը, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն:
Ավելի վաղ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական Ս-400- ների հերթական խմբաքանակը: Էրդողանի խոսքով՝ այս հարցի լուծումը բացառապես Թուրքիայինն է, ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իր գործերին:
«Մենք շատ հստակ պարզաբանել ենք՝ գրելով CAATSA-ն (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին)»,- ասվում է Սենատի հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։