ԱՄՆ-ը դարձյալ զգուշացրել է Թուրքիայում իր քաղաքացիներին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին` հայտարարություն է տարածել՝ հորդորելով իր քաղաքացիներին հոկտեմբերի 29-ին Իզմիրում և Անկարայում կայանալիք` Հանրապետության օրվա միջոցառումների ժամանակ հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Դեսպանատունը հիշեցրել է, որ այդ օրը քաղաքական ուժերը հայտարարել են երթ՝ դեպի Աթաթուրքի դամբարանը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, Անկարայի նահանգապետարանը արգելել է ցույցեր և հավաքներ կազմակերպել: