կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-28 13:14
Տարածաշրջան

ԱՄՆ-ը դարձյալ զգուշացրել է Թուրքիայում իր քաղաքացիներին

ԱՄՆ-ը դարձյալ զգուշացրել է Թուրքիայում իր քաղաքացիներին

ԱՄՆ-ը դարձյալ զգուշացրել է Թուրքիայում շրջագայել պատրաստվող իր քաղաքացիներին:

Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին պետքարտուղարությունը գրավոր հայտարարություն է հրապարակել, որում մասնավորապես շեշտվում է, որ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում թիրախավորում են հատկապես ԱՄՆ քաղաքացիներին:

Հայտարարությունում ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի Հաթայ, Քիլիս, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Թունջելի, Հաքքարի, Բիթլիս, Էլազըղ քաղաքներում ԱՄՆ պետական ծառայողների շրջագայությունների վերաբերյալ սահմանափակումները դեռևս շարունակվում են: