կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 16:41
Աշխարհ

Ջրհեղեղի պատճառով Փարիզի խոշորագույն թանգարաններից տարհանում են ցուցանմուշները

Ջրհեղեղի պատճառով Փարիզի խոշորագույն թանգարաններից տարհանում են ցուցանմուշները
Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում և մայրաքաղաք Փարիզում ջրհեղեղները ամենամասշտաբայինն են վերջին 30 տարիների ընթացքում. գրում է Le Figaro-ն:
 
Սենայի մակարդակը շարունակում է բարձրանալ: Երեկ երեկոյան այն հասել է 5,37 մետրի, իսկ այսօր առավոտյան` արդեն 5,6 մետրի: Ըստ օդերևութաբանների` ջրի մակարդակն այս երեկո կարող է հասնել 6 մետրի:
 
Արտակարգ իրադրության պատճառով գետով նավարկությունը դադարեցվել է, ափամերձ հատվածներում արգելվել է մեքենաների ու մարդկանց երթևեկը:
 
Փարիզի խոշորագույն թանգարանները, ինչպիսիք են Լուվրը և Օրսեի թանգարանը, փակ են, դրանց աշխատակիցները տարհանում են թանգարանային հավաքածուները: Փարիզի արևմուտքում ևս տարհանումներ են նախատեսվում:

Օդերևութաբանների կարծիքով` ջրհեղեղը տեղի կտա հանգստյան օրերին, երբ երկրի կենտրոնական շրջաններում դադարեն հորդ անձրևները: