Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկում ջրհեղեղի հասցրած վնասի չափը հասել է մեկ միլիարդ եվրոյի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ քաղաքապետ Լուիջի Բրունյարոյին հղումով:
«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում է մեկ միլիարդ եվրոյի հասնող վնասին, և մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- մանրամասնել է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:
Նախօրեին Վենետիկի քաղաքապետն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հարկադրված է եղել փակել հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել Է 153 սանտիմետրի:
Ձայան, իր հերթին, Վենետիկում ստեղծված իրավիճակը բնորոշել Է որպես «լիակատար ավերում»:
«Սուրբ Մարկոսի տաճարի ներսում ջուրը մոտ մեկ մետրի մակարդակում է: Ջուրը հեղեղել է տներն ու խանութները: Ավերումը լիակատար Է, քանի որ նախ ջուրը գալիս է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում է, թողնում է աղ, որը պատերի, հատակների, արվեստի ստեղծագործությունների, խճանկարների և բոլոր Էլեկտրական համակարգերի քայքայման պատճառ է դառնում»,- պարզաբանել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Վենետիկում հեղեղման պատճառով, իսկ այսօր Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունը հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում: