կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 21:52
Քաղաքական

ՀՀ ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ այդպես է եղել նաև պատերազմի օրերին, զոհերի մեծ մասը եղել է այսպիսի կառավարման հետևանքով․ Է. Բաղդասարյան

ՀՀ ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ այդպես է եղել նաև պատերազմի օրերին, զոհերի մեծ մասը եղել է այսպիսի կառավարման հետևանքով․ Է. Բաղդասարյան

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի վերաբերյալ «Հետքի» նյութի վերաբերյալ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արձագանքին։ Գրառման մեջ ասվում է․

«Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է Աբու Դաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի»:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է դատարկ տաղավարներով։