|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մատմո» թայֆունը՝ այս սեզոնի 21-րդ փոթորիկը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ուժգնանում է՝ մոտենալով Հարավային Չինաստանի ափամերձ շրջաններին, ինչը հանգեցրել է մարդկանց զանգվածային տարհանման երկրի հարավում, հաղորդում է «Синьхуа»-ն։
Գուանսի-չժուանական ինքնավար շրջանով (ԳՉԻՇ) դադարեցվել են բոլոր ուղևորափոխադրող ափամերձ լաստանավերի երթուղիները։ Վեյչժոու կղզում գտնվող մոտ 26 հազար զբոսաշրջիկ տարհանվել է, և ոչ ոք չի մնացել կղզում։ Տեղական իշխանությունները դադարեցրել են առափնյա նախագծերի իրականացումը և նավահանգիստների աշխատանքը, ինչպես նաև 4 024 մարդ են տարհանել նավերից և նավթային հարթակներից։
Կիրակի առավոտյան ԳՉԻՇ-ի ծովային գործերով վարչությունը ակտիվացրել է արտակարգ արձագանքման առաջին մակարդակի մեխանիզմը՝ քառաստիճան համակարգում ամենաբարձր մակարդակը։ 168 նավ ուղարկվել է անվտանգ ջրեր, իսկ 889 նավ՝ ամրակցվել է նավահանգիստներում։
Կիրակի կեսօրի դրությամբ Հայնան կղզային նահանգը տարհանել է ավելի քան 197 հազար մարդու՝ բարձր ռիսկայնության գոտիներից։ Կղզում թայֆունի պատճառով երկարաձգվել է «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակի նախազգուշացման գործողությունը։
Գուանդուն նահանգը թայֆունի արտակարգ արձագանքման մակարդակը բարձրացրել է մինչև առավելագույնը՝ ամնվտանգ վայրեր տարհանելով ավելի քան 150 հազար մարդու։