|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թ. օգոստոսի 1-ը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման 1-ին փուլի խաղերին (առաջին հանդիպումը՝ ըստ խաղացանկի, կկայանա հունիսի 28-29-ին) ալաշկերտցիները կսկսեն նախապատրաստվել հունիսի 5-ից: Երևանյան մարզումները կշարունակվեն մինչև հունիսի 14-ը: Այնուհետև «Ալաշկերտ»-ը կմեկնի Հանքավան, որտեղ հունիսի 15-23-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հունիսի 15-ին հենց Հանքավանում պլանավորված է ստուգողական խաղ հանրապետության փոխչեմպիոն «Շիրակ»-ի հետ: Եվս մեկ ստուգողական հանդիպում թիմը պլանավորում է անցկացնել հավաքի ավարտին՝ հունիսի 22-ին: Մրցակիցը դեռևս հայտնի չէ