կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-02 09:50
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել. «Ալաշկերտ»-ը նոր մարզիչ ունի

Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել. «Ալաշկերտ»-ը նոր մարզիչ ունի

Փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ» — «Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ մեր ակումբը մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում` երկու տարի անընդմեջ հաղթելով Հայաստանի առաջնությունում, դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր և երեք տարի անընդմեջ հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման առաջին փուլը: Ակումբի ղեկավարությունը հաջողություն է մաղթում Աբրահամ Խաշմանյանին հետագա կարիերայում:

«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով այսօրվանից կղեկավարի   թիմի մարզումները:  Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը: 

Բարսեղյանը գլխավորել է «Ուլիս»-ը և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատ»-ում, «Ալաշկերտ»-ում, Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապան»-ն էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքեց օրեր առաջ: