կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-27 23:36
Տարածաշրջան

Պետությունների համար արդիական է դառնում ինտեգրացումը. Տիգրան Սարգսյան

Պետությունների համար արդիական է դառնում ինտեգրացումը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վարել է Աստանական տնտեսական համաժողովի «Տարածաշրջանային և գլոբալ տնտեսական գործողություններ. գլոբալ աճի համար անհրաժեշտ քաղաքական քայլեր» բարձր մակարդակի բաց քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, քննարկման թեմա են դարձել տնտեսության և աշխարհաքաղաքականության մեջ հիմնային փոփոխություններն ու տարածաշրջանում կայուն աճի վրա դրանց ազդեցությունները: Քննարկմանը մասնակցել են հայտնի քաղաքական լիդերներ, մասնավորապես, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը և այլք:

Իր ելույթում Տիգրան Սարգսյանը շեշտադրել է աշխարհում իրականացող արագ փոփոխությունները, որոնք ազդում են մարդկանց կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Նրա խոսքով` այդ պայմաններում պետությունների համար արդիական է դառնում ինտեգրացումը, որը մոդել է ծառայում ռազմավարական զարգացման, տնտեսական աճի ապահովման ու բնակչության սոցիալական բարօրության համար:

«Ներդրողների համար կանխատեսելիության երաշխիք են հանդիսանում վերազգային ինստիտուտները, ինչպես օրինակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Եվրոպական հանձնաժողովը, քանի որ դրանց աշխատանքի արդյունավետության, բացության և կանխատեսության աստիճանն է ձևավորում գործարար միջավայրի կանխատեսելիությունն ու փոխըմբռնելիությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նաև կարևորել է թվային տնտեսության աճող դերը երկարաժամկետ հեռանկարում  մրցունակ տեխնոլոգիաների ապահովման գործում:

Աստանական տնտեսական համաժողովը հիմնական հարթաներից մեկն է, որտեղ քննարկվում են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ համաշխարհային տարածքին վերաբերող հարցեր տնտեսության գլոբալ փոփոխության համատեքստում: Այդ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 5 հազար պատվիրակներ 80 երկրներից: