կարևոր
3577 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-26 15:16
Քաղաքական

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր է քննարկել

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր է քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,- ասված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ։

Պուտինը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին։

«Դուք իրավամբ բարձր հեղինակություն եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում եւ արտասահմանում։ Այս դժվարին պահին, նման կրիտիկական իրավիճակում, երբ Թուրքիան հաղթահարում է ավերիչ երկրաշարժերի ողբերգական հետեւանքները, լիովին դրսեւորվում են ձեր՝ որպես պետական գործչի եւ մարդու լավագույն որակները, համարձակությունը, կշռադատված եւ անհրաժեշտ որոշումներ կայացնելու կարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանում բարձր են գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ կառուցողական համագործակցության ամրապնդման գործում,- գրել է Պուտինը,- Վստահ եմ, որ մենք այսուհետ եւս կշարունակենք իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր, կշարունակենք տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համակարգումը»։

«Սրտանց մաղթում եմ քեզ, սիրելի բարեկամ, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ հաջողություններ»,- գրել է ՌԴ նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: