|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Արման Երեմյանը, հաղթելով ուկրաինացի, իսպանացի, հոլանդացի և սերբ մարզիկներին, նվաճել է արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Մայիսի 19-22-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում, թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ՝ Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):