| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հնարավոր է` մայիսի 31-ին Աստանայում հանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը: verelq.am-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում մի խումբ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
«Մայիսի 31-ին Աստանայում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը, և չի բացառվում, որ դրա շրջանակում տեղի ունենա նաև Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,- ասել է նա:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Պավլովսկին նշել է, որ դրանք գործընկերային են, մինչդեռ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բնութագրվում են ինչպես ռազմավարական համագործակցություն:
«Գործընկերությունը նշանակում է փոխգործակցություն, ռազմավարականը նշանակում է, որ փոխգործակցությունը երկարատև բնույթ ունի` օբյեկտիվ հիմքով: Ռուս-ադրբեջանական փոխգործակցության օբյեկտիվ հիմքերը հասկանալի են` աշխարհագրական դիրքը, տնտեսական կապերը, Ռուսաստանում հսկայական ադրբեջանական սփյուռքի գոյությունը: Հենց դա ենք մենք կոչում ռազմավարական գործընկերություն: Բայց, անշուշտ, Ադրբեջանը չի հանդիսանում Ռուսաստանի այնպիսի գործընկերը, ինչպիսին Հայաստանն է»,- նշել է նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում