Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հունիսի 13 ին ձերբակալված ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին yerkir.am ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նախնական քննության տվյալներով՝ 2012-2014 թվականների ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նրանք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես՝ խախտվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության եւ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան մի շարք հրամանների պահանջները։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։ Նախաքննությունը շարունակվում է: