Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունն այլ ճանապարհ չունի, պետք է պայքարի կոռուպցիայի և այլ վատ երևույթների դեմ. այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը:
«Այդ սկզբունքները նախանշված են հանրապետության նախագահի ելույթներում, և մինչև ապրիլյան պատերազմը նախագահը տվել է հստակ հանձնարարականներ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին, ավելին` նշել է, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանի այդ չափանիշներին, չեն ունենա բավական քաղաքական կամք` իրականացնելու այդ բարեփոխումները, չեն լինի համակարգում»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքականությունը կենդանի գործընթաց է, և ինքը կամ որևէ պաշտոնյա .պապենական չի ունենալու այդ պաշտոնը?:«Պաշտոնը պատասխանատվություն է, և հանրապետության ղեկավարը կորոշի` ով որտեղ կաշխատի»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
«Սա նոր բան չէ, որ վարչապետն ասել է: Իհարկե, դրական եմ համարում այն, ինչ ասել է նա: Գործադիրի ղեկավարի այն գնահատականները, որ պատրաստ է կառավարության անդամների և մեզ հետ այդ մարտահրավերներին դիմակայել, շատ կարևոր են: Գործադիրի ղեկավարը խնդիրներ է նշում և ասում, որ բավարար չեն պայքարի մեխանիզմները: Մենք էլ պատրաստ ենք օժանադակել, որպեսզի այն բոլոր երևույթները, որ կան, օր առաջ դրական լուծում ստանան, կամ էլ օր առաջ լուծումների ճանապարհները գտնենք: Մենք այլ ճանապարհ չունենք, կոռուպցիան իսկապես ախտ է և հիմնական մարտահրավերներից: Սահմանադրական բարեփոխումներն էլ համակարգային բարեփոխումների սկիզբն են, և հանրապետության նախագահն ինքն է հենց նախաձեռնել այդ բարեփոխումները`այն գիտակցումով, որ, այո', բաներ կան, որ պետք է բարեփոխվեն: Շատ ոլորտներ ու մարդիկ կան, որ պետք է բարեփոխվեն»,- ասաց Շարմազանովը:
«Բոլորս էլ մեղավոր ենք, կան թերություններ, և ավելի վտանգավոր է, որ դու թերությունները կոծկում ես, չես տեսնում, թերությունները գեղեցիկ փաթեթավորում ես և ընկնում ոչ թե բովանդակության, այլ ձևի հետևից: Կարծում եմ, որ կառավարության այս ասածը պետք է ողջունվի»,- ընդգծեց ԱԺ փոխոսնակը: