Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի Նիզիփ փախստականների ճամբարում սկանդալային դեպք է տեղի ունեցել:
Ըստ Siyasihaber-ի` ճամբարում, ուր ավելի քան 14.000 սիրիացի փախստական է աշխատում, երեխաների են բռնաբարել:
Պնդումների համաձայն` ճամբարում սանիտարական պայմանների համար պատասխանատու Է.Է.-ն չնչին գումարի դիմաց խաբել է 30 տղայի և նրանց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրել: Դա հաստատել են ճամբարում աշխատող մյուս երեխաները, որոնցից շատերն ականատես են եղել, ոմանք էլ` անձամբ ոտնձգության ենթարկվել:
Ուշագրավն այն է, որ սկանդալային այս դեպքը տեղի է ունեցել վարչապետ Դավութօղլուի այցելած ճամբարում: Ապրիլի 23-ին` Թուրքիայում երեխաների օրը, նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, փոխվարչապետի, ՆԳ նախարարի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել էր ճամբար, ծանոթացել պայմաններին և ճամբարի մասին գովասական հայտարարություններով հանդես եկել:
Birgun թերթի հետ զրույցում ճամբարի բարձրաստիճան զինվորականներից մեկը տեղի ունեցած սկանդալի հարցում մեղադրել է աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը, որը գտնվում է երկրի ԱԳ նախարարության հովանու ներքո: «Կատարվածը միանգամայն աղետալի է»,- նշել է նա: