|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը ծնունդով Շղարշիկից է: Երկար տարիներ է, նա բնակվում է Գոռնի Ալթայ քաղաքում եւ ղեկավարում է տեղի հայ համայնքի գործունեությունը: Այս օրերին Լ. Մարտիրոսյանը այցելել է Հայաստան` իր հետ բերելով տեղի հայ համայնքի կողմից հավաքագրված ֆինանսական աջակցությունը` նախատեսված ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նպատակին:
Մայիսի 10-ին բարերարը այցելեց Արագածոտնի մարզի զոհվածների` արտաշավանցի Քյարամ Սլոյանի, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի,կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին: Նա Ալթայի երկրամասի հայ համայնքի անունից խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, նշելով, որ նրանց որդիներով համայն հայությունն է հպարտանում, եւ նահատակ զինվորները անմահացել են իրենց անձնուրաց ու հայրենասիրական սխրանքներով: Զորակցության հետ մեկտեղ, ընտանիքներին փոխանցվեց դրամական աջակցություն:
Լեւոն Մարտիրոսյանին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա բարերաին շնորհակալություն հայտնեց ուշադրության համար եւ առաջիկայում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին