կարևոր
3634 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-13 10:14
Հասարակություն

Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին․ Գարեգին Բ

Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին․ Գարեգին Բ

Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։

Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավոր մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին։

Վշտակցությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանն երեկ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, ինչի հետևանքով ունենք 4 զոհ և 20 վիրավոր։