|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի վայրում իրականացված աշխատանքների համար հատկացվեց 65 մլն 642 հազար 600 դրամ, որից 5 մլն դրամը` որպես օգնություն տրամադրվելու է սողանքի հետեւանքով զոհված 5 անձանց ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին մեկական միլիոն դրամ:
50 մլն 642 հազար 600 դրամը կտրամադրվի ՀՀ Արտակարգ իրավիճակների, իսկ 10 մլն դրամը`Տրանսպորտի եւ կապի նախարարությանը:
«Այս որոշումով մենք զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն ենք ցուցաբերելու»,- կառավարության նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Տավուշի եւ Լոռու մարզպետներին հանձնարարել է աղետից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել լրացուցիչ նյութական օժանդակություն` ըստ անհրաժեշտության: