|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) եւ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ը կլինեն Հայաստանում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մշտադիտարկմանը:
Երեւանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովի ղեկավարի հետ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Հանդիպումներ կլինեն նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: